«Չեմ դադարեցնելու հացադուլը». Լեո Նիկոլյանը գրավոր պատասխանի է սպասում

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային։

Լրագրողն արդեն 5-րդ օրն է` հացադուլ է հայտարարել։

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։