Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց միջնորդությունը

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր առավոտյան հրապարակեց որոշումը՝ մերժելով պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։ «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը, և քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս և արդեն մի քանի օր գտնվում է անազատության մեջ՝ դեռ 2021-ի դեկտեմբերից, շարունակելու է մնալ կալանավորված»,- հայտնեց նա:

Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին:

Sputnik Արմենիա