Բագրատ սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածվել. եթե չհերքվի, դատական հայց կներկայացվի

Տավուշի թեմը հերքում է և ներողություն պահանջում թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին տարածված կեղծ լուրի համար։

Ապրիլի 30-ին Վազգեն Մանուկյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «Բագրատ սրբազանը երկու որդիներն էլ ազատել է բանակից»։

«Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած 24 ժամ ժամանակ ունի իր տարածած ակնհայտ սուտ տեղեկությունը հերքելու և զրպարտության համար ներողություն հայցելու համար»,- նշված է թեմի տարածած հաղորդագրության մեջ։

Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար հայց կներկայացվի դատարան:

Sputnik Արմենիա