2024-05-01 18:01
Լրատվական գործակալություններ
0
Սյունիքում 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում:
Ոստիկաններն ու քննիչները հաստատել են դեպքի մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինչ-որ կասկածելի իրի պայթյունի պատճառով է պատանին ստացել վնասվածքներ:
ՆԳՆ-ից հայտնել են, որ 14-ամյա տղան տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն՝ դեմքի, կրծքավանդակի, որովայնի, նաև վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասվածքներով: Ձախ դաստակի վերքն արնյունահոսում է, անդամահատվել է մատը:
News.am