ՊՆ-ն հայտնել է Կիրանցում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս ընկած տարածքում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ։

«Այսօր՝ 18:20-ին, Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթուն»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

ՊՆ-ն հորդորում է հարակից հատվածի բնակչությանը խուճապի չմատնվել:

Ապրիլի 22-ին ևս ՊՆ-ն հայտնել էր Կիրանցի հատվածում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին։ Ապրիլի 21-ին Կիրանցի բնակիչները փակել էին գյուղի հարակից ճանապարհը՝ փորձելով թույլ չտալ, որ գյուղում մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար։

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Մայիսի 3-ի դրությամբ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր տանող ճանապարհը շարունակում են փակ պահել ոստիկանական ուժերը։

Armenia Today