Ալեքս ԲԱԼԵԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՀԱՄԱՐՁԱԿ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՄՆ-Ն ԻՐԵՆ ՕԳՆՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում ստեղծվել է բավականաին ծանր վիճակ։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու Ալեքս Բալեկյանը։

 

«Հայաստանում դժբախտ վիճակ է։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդչափ համարձակ չէր կարող լինել, եթե իր ընկերը՝ Թուրքիան, F16 կործանիչներ չունենար։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն այդքան համարձակ է, որովհետև ԱՄՆ-ն իրեն օգնում է»,- ընդգծել է Ալեքս Բալեկյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիային պետք է վռնդել ՆԱՏՕ-ից։

«Կուզեմ օրենք դրվի շրջանառության մեջ, որ ՆԱՏՕ-ից վռնդենք Թուրքիային։ Թրամփն ուզում է ՆԱՏՕ-ի անդամների թիվը պակասեցնել, ամեն տարի 850 միլիոն դոլար ենք ուղարկում ՆԱՏՕ։ Թուրքիան արդեն մեր թշնամին է։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին հարցնեք, ինձ թվում է՝ կողմ կլինեն, որ Թուրքիան վռնդվի»,- կարծում է Բալեկյանը։

Ալեքս Բալեկյանի ցանկությունն է, որ տարբեր երկրներ ֆինանսական օգնություն տրամադրեն Հայաստանին, որ այստեղ զարգանան բիզնեսները «Դա նշանակում է՝ եթե Հայաստանի վրա թշնամին հարձակվի, ապա այդ երկրները նաև իրենց բիզնեների պատճառով կպաշտպանեն Հայաստանը»։

Alpha News