2024-05-05 10:48
Լրատվական գործակալություններ
«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք...». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները
Կոնսերվատորիայի ուսանողները միացել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին՝ Կիրանցից Երևան:
Նրանք Բագրատ Սրբազանի հետ երգեցին «Վարդան Մամիկոնյան» օպերայից «Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...» հատվածը և շարունակեցին երթը:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է այսօր Կիրանց գյուղից:
Քայլերթին է մասնակցում նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Նրանց պահանջն է դադարեցնել այս զիջողական քաղաքականությունը և միոկողմանի զիջումներին վերջ դնել:
News.am