2024-05-06 11:58
Լրատվական գործակալություններ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- NEWS.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, հետո երևի կտեղափոխվի Երևան:
Նշենք, որ սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ երկրորդ դեպքն է: