2024-05-07 12:23
Լրատվական գործակալություններ
Կիրանցի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու. ՊՆ-ն զգուշացնում է
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 12:00-ին, Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք` 1 պայթյուն»,– ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել։
Sputnik Արմենիա