2024-05-07 17:34
Լրատվական գործակալություններ
0
Արման ԹԱԹՈՅԱՆ. ԱՅՍՏԵՂ ԵՄ՝ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի պայքարում, աջակցելու»,-այսպես արձագանքեց Կիրանցից մեկնարկած ու դեպի Երևան քայլերթին քիչ առաջ միացած Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, այստեղ է նաև՝ հաշվի առնելով ամոթալի, կեղծիքներով լի արշավը, որը սկսված է Հայ առաքելական եկեղեցու, հոգևորականների նկատմամբ։
«Նաև հաշվի առելով, որ սա սահմանազատման գործընթաց չէ, որևէ մեկը չի կարող որևէ կերպ հիմնավորել, որ սա սահմանազատում է։ Ով կանի դա, կնշանակի, որ այն արվում է միայն քաղաքական շահերից ելնելով»,-ասաց Թաթոյանը։