ԵՐԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԶՐԿՎԵՆ

Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։

Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարի կարգադրությամբ, հավաք է տեղի ունեցել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել, ասել են՝ լավ է լինելու, իշխանությունը բնակարաններով ապահովելու է իրեն։ Տեղեկացանք նաև, որ պետական հիմնարկների աշխատողներին ևս ուղիղ ասվել է՝ մասնակցեք՝ ազատվելու եք գործից։ Փարաքարի վարչական ղեկավարի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։

«Հրապարակ»