ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԲԱԳՐԱՏ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։

 

Ավարտվել է մայիսի 4-ին սահմանամերձ Կիրանց գյուղից մեկնարկած երթը դեպի Երևան։ Բողոքի շարժմանը միացել են աշխարհաքաղաքական տարբեր ուղղվածության բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, գիտության ու արվեստի մարդիկ, ուսանողներ։

Նրանք դեմ են Ադրբեջանին միակողմանի զիջումների քաղաքականությանը։ Ակնկալվում է, որ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքում կհնչեցնի իշխանություններին ուղղված պահանջներ։

News.am