«Հրապարակ». ՀՈՂԵՐԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ՝ ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել:

Այլ կերպ ասած՝ Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, և ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել։

Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաև, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց և ականազերծումից հետո գեներալի կոչում տալ»:

Verelq