2024-05-11 14:29
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ում ձերբակալված Տիգրան Ուրիխանյանն ազատ է արձակվել
Ժամեր առաջ ՌԴ–ում ձերբակալված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։
«Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել»,–գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ «ԴՈԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (հանրության շրջանում հայտնի է Դոգ մականվամբ) հայտնել էր, որ Ուրիխանյանը ձերբակալվել է։
Sputnik Արմենիա