Ռուբեն Մելիքյան․ Սա բացառապես քաղաքական հետապնդում է

Սա բացառապես քաղաքական հետապնդում է, որի նպատակը լռեցնելն է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, «Իմնեմնիմի» հարոդաշարը փակելն է. «Իմնեմնիմի»-ի գործով դատավարությունից հետո, երբ նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, հայտարարեց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Բայց չհաջողվեց, որովհետև տեսնում ենք հաղորդումը հաջողությամբ առաջ է գնում, ցավում եմ, որ 100-րդ թողարկումը կարող էին այսօր ազատ արձակվելով՝ Նարեկը և Վազգենը վարել, բայց ոչինչ, կարծում եմ՝ հեռու չի այդ օրը»,-ասաց նա։

Aysor.am