2024-05-16 14:15
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ժամկետը
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անօրինական ձերբակալման ժամկետը ևս 5 ամսով։
Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին ԼՂՀ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի ապօրինի ձերբակալությունների ժամկետները 5 ամսով երկարացնելու մասին։
News.am