Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՔՈՒՆ ԳՈՐԾԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՆՎԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ
Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք: Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է:
Այս է պատճառը, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը դարձել է պետական սահմանի հարցերում Կառավարության սխալները վեր հանելու և Հայաստանի անվտանգությանը նպաստելու հիմնարար գործոն: Այն մարդկանց իրավունքներն ապահովող աշխատանք է:
Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը:
Առանց այդ էլ լրագրողներն աշխատում են թիրախավորված պայմաններում, ենթարկվում բռնության ու վիրավորանքների, որոնք մնում են անպատիժ»: