Ռուբեն ԳԱԼՉՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ 31 ԳՅՈՒՂԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՆՔ
1970-1990-ական թվականներին խորհրդային միության քարտեզներում շատ չնչին փոփոխություններ են տեղի ունեցել, 1975 թ-ի քարտեզները Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներն են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ անդրադառնալոց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանժնաժողովների ստորագրած արձանագրությանը, որտեղ որպես հիմք է ընդունվել 1976թ. քարտեզը։
Նա ընդգծեց, որ իրականում այն, ինչ խորհրդային քարտեզներով Հայաստանինն էր, մնում է Հայստանին, բայց դա չի նշանակում, որ ամեն բան նպաստավոր է եղել անգամ 1970-80-ական թթ-ին։ «Այդ տարիներին Կիրանցի կամուրջը, կամրջի շուրջ մի քանի քառակուսի մետր տրվել է Ադրբեջանին։ Բայց այսօր ոչ մի խոսք չկա այդ մասին։ Միայն խոսվում է այն մասին, որ մի քանի կետեր կան, որոնց վրա համակարգչային ծրագրերի օգությամբ սահման է գծվել։ Չի նշվում կամուրջը մե՞զ է վերադարձվում, թե՞ մենք պետք է մոռանանք դրա մասին ու այլ կամուրջ կառուցենք դրա փոխարեն։
Նաև չի խոսվում այն մասին, որ Կիրանցից դեպի, Բաղանիս- Այրում գնացող ճանապարհը, որ Ոսկեպարի կողքով է անցնում՝ 4 տեղում մտնում է Ադրբեջանի տարածք։ Պարզաբանված չի, թե արդյոք այդ տարածքները մեզ են մնում, թե դրանք պետք է տանք Ադրբեջանին և այլընտրանքային ճանապարհ կառուցենք»,- նշել է Գալչյանը։
Դիտարկմանը, թե վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ նվում է, որ Բերքաբերի հատվածում խնդրահարույց հարցեր չկան և սահմանազատումն ավարտված է, բայց ինչպես հայտնի է, Բերքաբեր 8 քկմ հայկական տարածք զավթված է ադրբեջանական ուժերի կողմից և այդ տարածքի վերադարձի մասին ևս խոսք չկա՝ Գալչյանը պատասխանեց, որ Բերքաբերում բարձրունք կա, որը Ադրբեջանը գրավել էր, ըստ սովետական սահմանի՝ այդ տարածքները Ադրբեջանը պետք է վերադարձներ Հայսատանին։ «Բայց դրա մասին ևս ոչ մի խոսք չկա, վերադարձնե՞լու են թե՞ ոչ։ Եթե վերադարձվի՝ Բերքաբերն ավելի ապահով կլինի և ադրբեջանական շրջապատումից դուրս կգա»։
Նրա խոսքերով՝ եթե սահմանազատում է իրականացվում ու մենք վերադարձնում ենք մեր գրաված տարածքները, ապա բնական է, որ Ադրբեջանն էլ իր գրաված տարածքները պետք է վերադարձնի, խոսքն այս դեպքում 8 քկմ-ի մասին է։
Քարտեզագիրը նաև ընդգծեց, որ եթե 1975 թ-ի քարտեզով առաջնորդվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում սահմանազատելու դեպքում սկսած Շորժայից, մինչև Ջերմուկ, Սև լիճ, Վերին Հանդ և այլ տարածքներում 207 քառակուսի կիլոմետր օկուպացված է և պետք է վերադարձվի։ «Բայց կվերադարձվի՞, թե՞ ոչ։ Դրա մասին ոչ մի խոսք չկա։ Համաձայնագրի մեջ նշվում է միայն Ալմա-Աթայի 1992 թ-ի քարտեզը այդ շրջանի մասին, բայց այդ քարտեզը պետք է տարածվի ամբողջովին Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, և 207 քառակուսի կիլոմետրը պետք է վերադառնա մեզ, խոսքը նաև 31 գյուղի հողատարածքների մասին է, ադրբեջանական ուժերը պետք է հեռանան նաև այդ 31 գյուղերի հողատարածքներից, որոնք իրենց հսկողության տակ են պահում, հակառակ դեպքում մենք չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք։ Ստացվում է, որ իրենք պահում են իրենց գրաված տարածքները, իսկ մենք վրադարձնում ենք, բայց եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ քարտեզները համապարփակ են ընդունել, որ բոլոր տեղերում դրանք պետք է աչքի առաջ ունենալ։
Կարծում եմ, եթե այս խնդիրները լուծեն, ապա մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծված համարել»,- արձանագրել է քարտեզագիրը։
Դիտարկմանը, թե խորհրդային այդ տարիների քարտեզներով սահմանը բավական մոտ է լինում բնակավայերին ու բնակիչները դժգոհութուններ ունեն՝ Գալչյանն ասաց, որ խորհրդային տարիներին էլ Կիրանցը և Խեյրեմլին իրար կողք-կողքի էին՝ 200 մետր հեռավորության վրա։ «Այն ժամանակ ապրում էին մարդիկ ու չէին դժգոհում, բայց այսօր, իհարկե, երկարատև թշնամանքից հետո հասկանալի է, որ դժվար է կողք-կողքի ապրել։ Ես գյուղացու վիճակի մեջ մտնում եմ, ես էլ չէի ուզի, որ հարևանս ադրբեջանցի լիներ, բայց կարծում եմ, որ ադրբեջանցին էլ չի ուզի գա այդտեղ ապրելու։
Ամեն դեպքում, եթե որևէ փաստաթուղթ է ստորագրվում, ապա այդ փաստաթուղթը, պետք է համապարփակ լինի, ներառի մեր ամբողջ արևելյան սահմանը՝ Տավուշից մինչև Իրանի սահման, ոչ թե միայն Տավուշի հատվածը՝ Խորհրդային քարտեզով, իսկ մնացածը՝ ըստ իրենց ցանկության։
Բայց հարցն այն է՝ ադրբեջանը կվերադարձնի՞ այդ տարածքները, թե՞ ոչ։ Սա արդեն հարց է։ Ադրբեջանական կողմն հայտարարում է, որ այդ տարածքները պահելու է և չի վերադարձնելու։ Սա արդեն այլ խնդիր է, սա նշանակում է, որ պետք է ուժեղ լինել ու պարտադրել Ադրբեջանին իր խոստումը կատարել»,- եզրափակել է Գալչյանը։