Վահագն Չախալյանն ազատության մեջ է, խափանման միջոցը փոխվել է

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին ազատության մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվեց, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց»,– գրել է նա։

Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Հիշեցնենք, որ երեկ Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Չախալյանն ու 4 այլ անձինք ձերբակալվել են մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Վահագն Չախալյանը չի համաձայնել բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին ու վիճաբանել վերջինիս հետ։վիճաբանել վերջինիս հետ։

Չախալյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Sputnik Արմենիա