2024-05-20 15:23
Լրատվական գործակալություններ
Կիրանցի խանութներում մթերքի պակաս կա
Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, խանութին սնունդ մատակարարող առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ին պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, արդեն քանի օր է՝ խանութներին սնունդ մատակարարող առաքիչները գյուղ չեն մտնում, և չգիտի՝ պատճառը գյուղում տեղի ունեցող գործընթացնե՞րն են, թե՞ այն, որ ոստիկանները փակ են պահում ճանապարհը: