Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ արդարադատության նախարարությունը` արձագանքելով սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանի այն հայտարարությանը, թե սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցնող տարածքները պատկանում են ՀՀ–ին, քանի որ կադաստրի կոմիտեն իրավունքի գրանցման վկայականներ է տրամադրել Կիրանցի բնակիչներին։
«Համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա