ՄՔԴ դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ ՀԱՄԱՍ-ի 3 առաջնորդների և Նեթանյահուի համար

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը դիմել է նախնական վարույթի պալատ՝ պահանջելով ձերբակալման օրդերներ տրամադրել ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդների համար: Բացի այդ, ՄՔԴ-ն պահանջել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տրամադրել:

Տեղեկությունը նշված է Խանի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ դատախազությունը «ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու», որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան «պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից Իսրայելի և Պաղեստինի տարածքում (Գազայի հատվածում) իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Sputnik Արմենիա