Գարեգին Երկրորդը ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա