Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՁԵԶ Ո՞Վ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼ ԿԻՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԳԱՂՏՆԻ «ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ»

Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում», որ վերաբերում է մեր երկրի պետական սահմանի, մեզանից յուրաքանչյուրի անվտանգությանը: Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը

«Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով են սահմանափակել քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ-որ անցակետեր, և մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ։

Առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։

Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց կենսական իրավունքներին. ցանկացած սահմանափակում պահանջում է հանրային հաշվետվություն ու իրավական պատշաճ հիմնավորում:

Մինչդեռ, լրագրողների մասնագիտական աշխատանքը, մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելով՝ թաքուն ու անհաշվետու իրագործվում են անօրինական որոշումներ»։

News.am