Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՍԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի զոհվելուն հետևած զարգացումներին՝ գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, Իրանում շատ լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են սկսվել և այս ընթացքում չի կարողանալու լիարժեք ու կտրուկ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերներին:
«Սա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում, ով իր վրա էր վերցրել պաղեստինցիներին պաշտպանելու հիմնական առաքելությունը: Հիմա արաբական երկրների վրա է ընկած հիմնական պատասխանատվությունը:
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար, Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը»,-նշում է նա։