Փաշինյանը իշխող կուսակցության համահիմնադիրներից մեկին նշանակել է ԱՀԾ ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արման Բոշյանին նշանակել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ: Համապատասխան հրամանը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:

Բոշյանն ունի ֆինանսական կրթություն (ավարտել է պոլիտեխնիկական համալսարանը «Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ): Աշխատել է «Հայփոստում», ինչպես նաև մի շարք այլ ձեռնարկություններում:

2013 թվականին դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» (այն ժամանակ դեռ ոչ թե կուսակցության, այլ հասարակական-քաղաքական միավորման) համահիմնադիր։ 2015 թվականին դարձել է ՔՊ-ի հիմնադիրներից մեկը՝ արդեն որպես կուսակցություն։

2018թ. հունիսին նշանակվել է հանրապետության սոցապ ծառայության պետ, 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր (նոր արտահերթ ընտրություններից հետո ՝ 2021թ.հունիսին, խորհրդարան չի մտել):

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ծառայությունը զբաղվելու է հետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարով և կառավարության ղեկավարի անմիջական ենթակայության տակ է:

Sputnik Արմենիա