Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ և ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ, ՈՐ «ՔԱՂՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԸ
Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում, որ Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սպասարկում է իրենց շահերը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում, մայիսի 23-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով «Քաղպայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները։
Մինչ այդ Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություն էր արել խորհրդարանի ամբիոնից՝ ընդդիմադիրներին սպառնալվ բանտերով, մահվամբ և ունեզրմամբ։
«Մինչև այսօր նրանք դա անում էին առանց որևէ հրապարակային հայտարարության։ Նրանք հետապնդում էին մարդկանց, ահաբեկում նրանց, վնասվածքներ հասցնում մարդուն, որը գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո։ Իսկ հիմա սկսել են այդ մասին բարձրաձայն խոսել։ Նրանք կարող են սկսել ինձանից՝ զրկել գույքից, բանտ նստեցնել ու սպանել»,- ասել է Մամիջանյանը։ Բայց, նրա հավաստիացմամբ, ոչ ոք դրանից չի վախենում։