2024-05-24 13:28
Լրատվական գործակալություններ
ԱԴԾ ղեկավարը հայտարարել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանն ուկրաինական հետախուզության մասնակցության մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը անմիջական առնչություն ունի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին Բիշքեկում բացված ԱՊՀ երկրների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Հետաքննությունը շարունակվում է, բայց մենք արդեն կարող ենք վստահորեն ասել, որ ուկրաինական ռազմական հետախուզությունն անմիջականորեն կապված է այս հարձակման հետ», - ասել է ԱԴԾ ղեկավարը։
«Ուզում եմ վստահեցնել, որ հանցագործության բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլոր մասնակիցները պատժից չեն խուսափի»,- ընդգծեց նա։
News.am