2024-05-24 15:28
Լրատվական գործակալություններ
Վրաստանի իշխող կուսակցությունը զավեշտալի է համարել ԱՄՆ պատժամիջոցները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ պատժամիջոցների մասին հայտարարությունը վրացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունած պատգամավորների դեմ, զավեշտական է թվում։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
«Սա աննախադեպ է և միևնույն ժամանակ զավեշտալի, երբ դուք պատժամիջոցներ եք սահմանում ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի նկատմամբ՝ նրա տեսակետներին համապատասխան ընդունված օրենքի համար», – գրել է Մդինարաձեն Facebook-ի իր էջում։
ArmLur.am