2024-05-25 11:52
Լրատվական գործակալություններ
Ամեն ինչ կարգին է. Փաշինյանը հայտնել է, որ ճանապարհը շարունակում է մեքենայով
Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հավելել.
«Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետը ուղևորվում էր Տաշիր։
News.am