2024-05-25 12:43
Լրատվական գործակալություններ
Անվտանգության աշխատակիցները Բաղանիսում լրագրողին բռնի ուժ կիրառելով հանել են դպրոցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնել: «Ազատության» տեղեկություններով՝ Բաղանիսում հանդիպում է նախատեսված գյուղի դպրոցում։
Անվտանգության աշխատակիցները դպրոց մտնել թույլ չեն տալիս: Լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով:
Առայժմ հայտնի չէ՝ կայցելի՞ Փաշինյանը նաև Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր։
News.am