Բագրատ սրբազան․ Այսօր նախատեսված հանրահավաքը կայանալու է
Այսօրվա հանրահավաքը կայանալու է ժամը 16։00-ին, ինչպես և մեր օրակարգն է։ Այս մասին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Բոլորիս համար շատ վժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը, որը բազմաթիվ մտահոգություններ է պատճառել բոլորիս։ Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռիի մեր սիրելի հայրենակիցներին։
Հասկանում ենք, որ այս պահին դժվար վիճակում ենք գտնվում, գիշերվանից կապի մեջ ենք եղել համայնքապետերի, հոգևորականների և այլ անձանց հետ։ Տեղեկության պակաս կա կապված մարդկային կյանքերի հետ, տեղեկություն ունենք անհայտության մեջ գտնվող մեկ անձի մասին՝ Տավուշի մարզից»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Տավուշի և Լոռիի ժողովրդին նա հորդորեց մնալ մարզերում, քանի որ այսօր նրանց առաքելությունը տեղում է՝ աջակցելու տուժածներին․ «Իսկ մնացած մեր հայրենակիցներին սպասում են Հանրապետության հրապարակում, որպեսզի միայսին խորհենք մեր երկրի և մեր կյանքի ամբողջ իրականությունը և գալիքի մեր տեսիլքը բաժանենք միասին»։
News.am