2024-05-26 19:40
Լրատվական գործակալություններ
Երկուշաբթի առավոտյան ՀՀ-ի ողջ տարածքում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ
Առավոտյան ժամը 08։00-ից ՀՀ–ի ողջ տարածքում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
«ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներ ՀՀ ողջ տարածքով։ Ստիպելու ենք իշխանությանը հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ»,– հայտարարեց նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խնդրել է կաթողիկոսին սառեցնել իր հոգևոր ծառայությունը, որվհետև առաջադրվել է որպես ժամանակավոր կառավարությա վարչապետի թեկնածու։
Sputnik Արմենիա