2024-05-27 09:22
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղի և սելավների հետևանքների վերացման հարցում
ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնել Հայաստանին հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրհեղեղի և սելավների հետևանքների վերացման հարցում: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:
«Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը համապատասխան ցուցումներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման վերաբերյալ: Հայկական կողմից հայց լինելու դեպքում ամիջապես աղետի շրջաններ կուղարկվեն Ռուսաստանի ԶՈւ ուժեր և միջոցներ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա