2024-05-27 11:14
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվեց 20 օրով
Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվեց 20 օր ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Արցախցիների նկատմամբ դիակապտությանը միանում են նոր գործող անձինք։ Դատավոր Մարտին Արզումանյանը Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորվեց 20 օր ժամկետով»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։
ՔԿ-ն հայտնում է, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու 3 անձի հետ օգտագործել դրանք։
Sputnik Արմենիա