Բագրատ սրբազան․ Սիսիանում ակցիայի մասնակիցների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել
Անհնազանդության ակցիաների մասնակիցներից երկուսը հիվանդանոցներում են։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ այդ մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցում է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն), ևս մի մասնակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում են։ Նրա տեղեկություններով՝ Սիսիանում անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։
«Ոչ մի բանով չեք կարող կասեցնել այս ընթացքը»,- հայտարարեց սրբազանը՝ դիմելով ոստիկաններին։
Նրա խոսքով՝ ոստիկանները հատկապես ագրեսիվ են, երբ լրատվամիջոցները նկարահանում են։ Կարծում է՝ պարգևավճարի հարց է։ Այսօր բերման ենթարկվածների շարքերում են եղել սպորտսմեններ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ։
Սրբազանն առաջարկեց քայլել Սայաթ-Նովա փողոցով, նշեց՝ որտեղ ինչ պետք լինի, կանեն, ժամը 17։00-ին հավաքվելու են Շահումյանի հրապարակում։ «Կարևոր գործ ունենք անելու»,- ասաց նա։ Վաղն առավոտյան էլ, ըստ Բագրատ սրբազանի, լինելու են Սարդարապատի հուշահամալիրում։
Sputnik Արմենիա