Աբրահամ Գասպարյան․ Նիկո՛լ, որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքեր տալ
«Կամակատար ոստիկանություն, Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համհարզ, կատարածու, ապօրինի որոշումներ կատարող՝ օրինապահության պահպանման քողի տակ»,-ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվելուց հետո իրավապահների գործողությունները գնահատեց բերման ենթարկված Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ 230 բերման ենթարկված կա, որնցից մի քանիսի համար ձերբակալության օրդեր են տվել։
«Մենք տեսնում ենք, որ բիրտ ուժ է կիրառվում նաև բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, կապ չունի սեռը, տարիքը, հանգամանքը։ Մեզանում արժեքներն այնքան են խեղաթյուրվել, որ 7-րդ դասարանի կրթությամբ անտառաճանաչը կարող է ձեռք բարձրացնել ընդհուպ գիտության թեկնածուի, կամ դոկտորի վրա»,-ասաց Գասպարյանը։
Նա տարակուսեց, որ նման ոստիկանները պետք է քաղաքացուն սովորեցնեն օրենքին հետևելը, կամ թե ինչպես պետք է երկիր պահեն։
«Արշալույսը մոտ է։ Նիկո՛լ, քեզնից վախեցող չկա, ո՛չ քեզնից, ո՛չ քո մաուգլիների ոհմակից, ոչ մեկից։ Այս պայքարը մենք տանելու ենք մինչև վերջ և կապ չունի, թե այն փողոցում կլինի, թե դաշվի, խոտի վրա։ Նիկո՛լ, որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքեր տալ՝ աճառյանական բառարանի բացատրությամբ»։
Panorama.am