ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել են նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Sputnik Արմենիա