2024-05-28 14:18
Լրատվական գործակալություններ
Աղստևի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը
Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Իջևանի համայնքապետարանից։
«Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։