«ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ» ՍԱՌՑԱԴԱՇՏԸ ՄՈՏ Է ՔԱՅՔԱՅՎԵԼՈՒՆ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԱՀԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ
Անտարկտիդայի Թուեյթս սառցադաշտը հայտնի է նաև որպես «Ահեղ դատաստանի օրվա սառցադաշտ», որովհետև քայքայման դեպքում կարող է զգալիորեն բարձրացնել ծովի մակարդակը։ Նոր տվյալները վկայում են այն մասին, որ հենց դա էլ այժմ տեղի է ունենում։
Սառցադաշտը մակերեսի տակ, մեծ խորություններում ապակայունանում է, քանի որ օվկիանոսի ջուրը թափանցում է նրա հիմնական կառուցվածք։
Գիտնականներն այդ մասին իմացել են հզոր արբանյակային ռադարի տվյալների շնորհիվ, որոնք ցույց են տալիս, որ Թուեյտսը մնացել է տաք ծովային ջրի տակ, համաձայն այն հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։
Թուեյտսը աշխարհի ամենալայն սառցադաշտն է, երկարությունը կազմում է մոտ 80 մղոն, իսկ խորությունը հասնում է մոտ 2 600-3 900 ֆուտի։
Միայն Թուեյտսն արդեն նպաստում է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը չորս տոկոսով։ Եթե սառցադաշտը ինքնին քայքայվի, ապա ամերիկյան Ֆլորիդա նահանգի չափի սառցադաշտը համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրացնի մոտ 65 սանտիմետրով։ Սակայն այդ ընթացքում Թուեյտսի քայքայումը կարող է առաջ բերել հալչելու հետ կապված այլ երևույթներ, ինչը կհանգեցնի մոտ 3 մետրով ծովի մակարդակի բարձրացման։
Սա առաջին հաշվետվությունը չէ, որում նշվում է, որ կլիմայի փոփոխությունը թուլացնում է Թուեյտսը հենց հիմքից։ 2021թ. հետազոտողներն Ամերիկյան երկրաֆիզիկական միության (AGU) ամենամյա ժողովում հայտնել էին, որ Թուեյտս սառցադաշտը սկսել է խախտվել, քանի որ օվկիանոսի ջուրը Ամունդսենի ծովում շարունակել է տաքանալ։ Այդ տաք ջուրը շարունակում է հալեցնել Թուեյտս սառցադաշտը, և կլիմայաբանները անհանգստություն են հայտնել այս առիթով 2021թ.։