ՀԱՎ-ԹՈՒԹԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երբ մարդը հանճարեղ է, դա չընդունել չես կարող: Սա վերաբերում է Վլադիմիր Վիսոցկուն՝ այծքաղին սիրահարված ընձուղտի մասին իր կատակ երգով։ Ավելի ճիշտ՝ այն փաստին, որ ոչ այնքան ընձուղտն է մեղավոր ստեղծված իրարանցման մեջ, որքան ոմն հավը, ավելի ճիշտ՝ թութակը, որը ճյուղին նստած ճղավում էր, թե ընձուղտը մեծ է, ուստի իրեն ավելի լավ է երևում՝ ինչը ոնց:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԻՀԱՐԿԵ, ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄԵԾ ՉԷ։ Կարելի է ասել՝ շա՜տ փոքր մարդուկ է։ Միայն թե նրա պաշտոնն է մեծ, ուստի մեղավոր է, իրոք, ոչ միայն նա, այլև հավի ուղեղով այն թութակները, որոնք ճղավում են, թե Նիկոլին ավելի լավ է երևում՝ ինչը ոնց։

Այդ հավերի սիրելի ճղավյունն է, թե՝ Բագրատ արքեպիսկոպոսի Շարժմանը աջակցում են «նախկինները»։ Այդ մասին են կոկորդ պատռում Նիկոլի հավերը, մեծամասամբ՝ նույնպես նախկիններ, ինչը ստորև կպարզաբանենք։ Բայց ինչպե՞ս այստեղ չհիշես այն ասացվածքը, որ մարդուն լավագույնս բնութագրում է իր ընկերների ով լինելը:

Դե, այնպես է ստացվել, որ Բագրատ արքեպիսկոպոսին սատարողների մեջ, այո, կան «նախկիններ», բայց հենց այն «նախկինները», որոնք կոնկրետ ավանդ ունեն հայոց պետականության ստեղծման ու զարգացման գործում: Իսկ Նիկոլի շուրջը նույնպես նախկիններ, բայց առավելապես նախկին թափթփուկներն են, որոնց միակ բանուգործը ինչ-որ բանում ուրիշներին մեղադրելն է, անձամբ երբեք ոչինչ արած չլինելով իրենց երկրի համար։ Բացի դատարկախոսելուց և բամբասանքներ տարածելուց:

Այո, Բագրատ արքեպիսկոպոսի կողմից են «նախկինները», նրանք դա չեն էլ թաքցնում։ Չեն թաքցնում, որովհետև անցյալում կոնկրետ ներդրում ունեն հայոց պետականության կառուցման դժվարին գործում։

Այո, Շարժմանն աջակցում են Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցները, ինչի մասին այդքան սիրում են ծղրտալ նիկոլական հավերը։ Բայց Քոչարյանը հանգիստ կարող է արձանագրել. դուք իմ մասին կարող եք ասել ինչ կամենաք, բայց, օրինակ, Հայաստան-Իրան գազատարը կառուցվել է իմ օրոք։ Շատ բան կարող է ասել, մենք բերեցինք ընդամենը մեկ օրինակ։

Նիկոլի կողմից է նույնպես նախկինը՝ զուգագուլպաներով նկարահանվող «Ռոմաշկան»։ Նիկոլի գլխավոր քարոզիչը։

Շարժման կողմից է Սերժ Սարգսյանը, որը կարող է արձանագրել. դուք կարող եք իմ մասին ասել ինչ կամենաք, բայց, օրինակ, «Իսկանդերները» ձեռք են բերվել իմ օրոք։ Շատ բան կարող է ասել, մենք բերեցինք ընդամենը մեկ օրինակ։

Նիկոլի կողմից է սերիալների նախկին աստղային դերասանիկը, որը սիրում է սելֆի անել՝ կանացի ներքնավարտիքը գլխին քաշած։ Ամեն ինչ արդար է:

Շարժման կողմից է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը կարող է հայտարարել. դուք կարող եք իմ մասին ասել ինչ կամենաք, բայց Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը եղել է իմ օրոք։

Նիկոլի կողմից է մեկ այլ նախկին կիսադերասան, որի գլխավոր դերը ակվարիումի ձկնիկն էր. հիմա նա ԱԺ թքամոլ խոսնակն է։

ՑՈՒՑԱԿԸ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՆՎԵՐՋ, ԵՎ ՊԱՏԿԵՐԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ:

Շարժման կողմից է Հրանտ Բագրատյանը, որը կարող է նշել. իմ մասին կարող եք ասել ինչ կամենաք, բայց իմ օրոք հաջողվեց վերագործարկել ՀԱԷԿ-ը։

Նիկոլի կողմից է սեփական մոր դեմ մատնություններ գրող նախկին դասալիքը։

Շարժման կողմից է Վազգեն Մանուկյանը, որը կարող է հայտարարել. իմ մասին կարող եք ասել ինչ կամենաք, բայց Արցախի ԶՈՒ-ի նշանավոր հաղթանակները ձեռք են բերվել որպես պաշտպանության նախարար իմ պաշտոնավարման ժամանակ։

Նիկոլի կողմից է ևս մեկ նախկին վայ-դերասան, որն ամեն օր թուքը շաղ է տալիս թքող խոսնակի ընտանիքի վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքով։

Ահա և «ողջ տարբերությունը» Հայաստանի նախկին շինարարների և Նիկոլի օրոք պետական այրերի աստիճանի բարձրացված նախկին մասխարաբազների միջև։ Սրանք այն մարդիկ են, ովքեր պախարակում են Շարժմանը Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից հետո հանրահավաք անցկացնելու համար, այդ առիթով խրատախոսություն կարդում հենց այն օրը, երբ տարերքի հարվածի ենթարկվեծ երկրի վարչապետի կինը պարում է փակ երեկույթում... Թիկնազորի զգոն պաշտպանության ներքո, իհարկե։

Վերջապես, ևս մեկ բան: Նիկոլի այն կողմնակիցների համար, որոնց ուղեղն այնքան էլ հավի չէ, եթե այդպիսիք մնացել են։ Նրանց կողմից շատ են հնչում կանխատեսումներ, թե Շարժումը ուր որ է կմարի։ Հուսով ենք՝ ոչ։ Բայց եթե ձեր սպասումներն իրականանան, վստահ եղեք, որ մեկ շաբաթ, լավ, երկու շաբաթ անց մենք կլսենք Անկարայի և Բաքվի նոր պահանջների մասին, որոնք ձեր փոքրիկ վարչապետը կնետվի կատարելու։ Այնպես որ եթե հավ-թութակների մեջ կան Հայրենիքի շահերով անկեղծորեն մտահոգ մարդիկ (ինչում մեծ կասկածներ ունեմ, բայց ինչևէ, եթե կան այդպիսիք), նրանք պետք է ամեն օր մոմ վառեն, որ Շարժումը հաղթի:

Եվ էլի մի շատ մեծ գաղտնիք: Ի տարբերություն իրեն աջակցող հավ-թութակերի, մեր փոքրիկ ընձուղտն ինքը դա շատ լավ հասկանում է։