2024-05-29 18:20
Լրատվական գործակալություններ
Աղետի գոտու տնտեսվարողներին որոշակի հարկային պարտավորություններ կզիջվեն
Պետությունը աղետի գոտու տնտեսվարողներին և բնակիչներին որոշակի աջակցություն կցուցաբերի ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կզիջվեն որոշակի հարկային պարտավորություններ, որոշակի ֆինանսական աջակցություն կցուցաբերվի, փոխհատուցումներ, արտոնյալ ծրագրեր կլինեն, օրինակ՝ գյուղատնտեսական, հեկտարներով այգիներ են վնասվել»,- նշեց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ տարբերակներ քննարկվում են, սակայն այս պահին դեռ հստակ որոշումներ չկան։ Նախարարը նշեց՝ վնասները դեռևս գույքագրվում են։
Sputnik Արմենիա