Բագրատ Սրբազան. Gնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը

Ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը չնշելով, թե կոնկրետ որ պետական մարմին են այցելելու:

«Շատ կարևոր հաստատություներից մեկին ենք այցելելու, տեսնելու, երկու խոսք փոխանցելու: Գնալու ենք Քանաքեռ կամ Հարավարևմտյան թաղամաս: Ժողովուրդ ջան, ինչ-որ ասում եմ լսեք, վաղը կասեմ այստեղ, թե ուր ենք գնում, մի քանի օպեր կա հանդիպելու, թող իմանան»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաև ասել է , որ այսօր, վաղը և այլևս իրենց գործունեությունը պետք է լինեն գործողությունները։

News.am