2024-05-31 10:44
Լրատվական գործակալություններ
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը. Հայաստանը չի մասնակցում
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը մեկնարկել է Ալմաթիում: Այս մասին հայտնել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել 28 գվարդիականների անվան զբոսայգու Փառքի հուշահամալիրի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը:
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասել Է Շուվալովը:
Sputnik Արմենիա