Բագրատ Սրբազանն աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները հավաքվել են Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղից կսկսեն բողոքի ակցիաները: Այստեղ են նաև ոստիկանական ուժեր:

 


Նախօրեին Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել էր. «Վաղը ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը: Շատ կարևոր հաստատություններից մեկն ենք այցելելու, տեսնելու, երկու խոսք փոխանցելու: Գնալու ենք Քանաքեռ կամ Հարավարևմտյան թաղամաս: Ժողովուրդ ջան, ինչ-որ ասում եմ լսեք, վաղը կասեմ այստեղ, թե ուր ենք գնում, մի քանի օպեր կա հանդիպելու, թող իմանան»:

Բագրատ Սրբազանը նաև ասել էր, որ այսօր, վաղը և այլևս իրենց գործունեությունը պետք է լինեն գործողությունները:

News.am