Կես ժամ ժամանակ եմ տալիս, չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ. Սրբազանը՝ Միրզոյանին

Կամ իրենք են իջնում, կամ մենք ենք բարձրանում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը, ով մինչ այդ պահանջել էր, որ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանն իջնի և պարզաբանումներ ներկայացնի ժողովրդին:

«Կես ժամ ժամանակ եմ տալիս այս մարդկանց, կամ իջնում են ներքև, կամ մենք լրագրողներով բարձրանում ենք վերև: Հստակ ասում եմ, եթե չեք ուզում որևէ շարժ լինի խելոք կիջնեք ներքև: Եթե ուզում եք, ստացվում է, որ դուք հրահրում եք, պատասխանատվությունը ձեզ վրա է: Ուզում եք 7 հազար բերետավոր բերեք, կապ չունի, մենք պետք է բարձրանանք վերև: Այնպես որ որոշեք՝ ինչ եք անում: Եթե որոշեցիք խոչնդոտել, դրա համար էլ եք դուք կրելու ողջ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա:

News.am