Միրզոյանի մոտ կմտնենք 10 հոգով՝ լրագրողներով հանդերձ. Սրբազանը ներկայացրեց իր պահանջները

Մենք ոստիկանության հետ խնդիր չունենք, ոստիկանությունը մեզ հետ խնդիր ունի, որովհետև կատարում է անօրինկան պահանջները այն մարդկանց, որոնք հենց իրենց են նվաստացնում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Բագրատ Սրբազղանը:

Նա կրկնեց իր պահանջը, որ եթե ԱԳ նախարարը չի իջնում ներքև իրենք են լրագրողների ուղեկցությամբ բարձրանալու վերև. «Այդտեղ անօրինականը ո՞րն է: Արգելվա՞ծ է ԱԳՆ այցելելու: Ոստիկանությունը տասնյակ շարքով պատ է կազմել, և իրեն օրենքից դուրս է դրել»:

Ոստիկանության ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ի՞նչ ֆորմատով են ուզում վերև բարձրանալ: Սրբազանն ասաց. «Ֆորմատը լինելու է այսպես. Ես, պարոն Դանիելյանը, պարոն Կարապետյանը, պարոն Սարգսյանը, մեր նահատկվածների ծնողները, Արթուր Չախոյանը և մնացածը, ժողովուրդը գալու է ներս: Ոչ չեմ հրահրում, իրենց շենքն է: Լրագրողների հետ միասին ենք մտնելու: Ավելի լավ է իջնեն ներքև, որովհետև հավես չկա վերև բարձրանալու: Համաձայնեցրեք, ինչ ուզում եք արեք: բախման էլ դուք եք տանելու, ամեն ինչն էլ դուք եք անելու: Մենք չենք նահանջելու»,-ասաց նա, ապ հավելեց, որ կբարձրանան 10 հոգի՝ լրագրողներով հանդերձ:

«Կանայք թող հետ գնան»,-ասաց նա:

News.am