Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթով ուղևորվել է դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ԱԳՆ շենքի մոտից երթով ուղևորվել է դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ:

 


Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: 16 մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան վնասվածք է ստացել:

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն ևս ոտքով հարվածներ են հասցրել բերետավորները, բերման են ենթարկել սարկավագների, ծեծել են լրագրողի:

News.am