Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՎԵՀԱՓԱՌԻ ՄՈՒՏՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏՎՈՂՆԵՐԸ, ՎՍՏԱՀ ԵՄ` ՈՒՆԵՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Որակումներ տալու անհրաժետություն չկա, որովհետև մեր հասարակությունը տեսնում է այդ ամենը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին, մասնավորապես նրան, որ ոստիկաները փակել էին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը:

 


«Եթե պատճառների մասին եք հարցնում, ապա այդպիսի հրաման տվողներն ու կատարողները վստահ եմ՝ իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում:

Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի մուտքին խոչընդոտելուն, դա արդեն բոլոր իրավական նորմերից դուրս է, դուրս է նաև բարոյականության սահմաններից»:

Այնպես չէ, որ այս որոշումից ես շատ երջանկացել եմ

Վստահ եղեք, որ դատախազությունը կբողոքարկի, բայց 1-2-3 դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել մեր երկրում արդարադատությունն իրոք իր բարձրության վրա է, թե ոչ,- ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատարանի վճռին, որով ինքն այսօր արդարացվեց:

«Շատ ակնհայտ է. եթե ուշադիր հետևել եք դատաքննության պրոցեսին, ապա բոլորին էլ շատ հստակ հասկանալի է դարձել, որ ուրիշ որևէ՝ ընկերության, հատկապես նրանք, որոնք դիմել էին, բողոքել էին, ի վիճակի չէին այդ ծրագիրը սահմանված ժամկետներում կատարելու: Էլ ուրիշ ի՞նչ կարող է լինել»,-ասաց նա:

Հարցին՝ սպասո՞ւմ էր նման վճիռ, երրորդ նախագահը պատասխանեց. «Այնպես չէ, որ այս որոշումից ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես պետք է ողբերգություն ապրեի: Նաև հաշվի առնելով հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, առաջին հերթին սա ինձ համար բարոյական նշանակություն ունի և երկրորդ, նույնիսկ եթե առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, գոյություն ունի երկրորդ ատյան, այնուհետև վճռաբեկ դատարան, ապա նաև այլ դատական հաստատություններ կային: Մենք բոլոր տեղերում պետք է պայքարեինք, որ բարոյական վնասը, որ ինձ, իմ գործընկերներին հասցրել են, ինչ-որ չափով մեղմեինք: Իհարկե, հնարավոր չէր ամբողջության վերացնել հետևանքները»,-ասաց նա:

Մենք վարչապետի պաշտոնում աջակցում ենք Բագրատ Սրբազանին. Կա սահմանադրական ելք

Ոչ թե միայն ես, այլև մեր կուսակցությունը մեր համակիրները բոլորն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը. Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Դիտարկմանը, որ կա սահմանադրական րգելք, քանի որ Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, իսկ երկքաղաքացիները չեն կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանն ասաց. «Կա սահմանադրական ելք, և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնոել բարձրագույն պաշտոններ: Այսինքն դա ելք Է; Մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»:

Մեր դաշնակիցները ՀՀ-ի ներքին կյանքին չեն խառնվում, հավաքական Արևմուտքն է աջակցում իշխանություններին

Եկեք չկանխատեսենք՝ հաջողություն կգրանցվի, թե չի գրանցվի, բայց մինչև այսօր, համենայնդեպս, պայքարն ընթանում է, և չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում,- ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Տեսնենք: Բայց ենթադրենք հիմա հնարավոր չէ կանխել, կամ նախկինում հնարավոր չէր կանխել, ապա ի՞նչ եք առաջարկում, որ դադարեցվի, ընդհանրապես չպայքարե՞նք: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում, քան պայքարելը:

Ակցիա անողները չունեն հնարավորություն ստորագրողների ձեռքից բռնելու: Այդ ակցիաները նրա համար են, որ այդ ստորագրողները այլևս այդ իրավունքը չունենան: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում»,-ասաց նա:

Հարցին՝ ում նկատի ունի, երբ ասում է, որ իշխանություններն ունեն արտաքին աջակցություն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին նկատի ունեմ կոլեկտիվ Արևմուտքին, որովհետև տարդիցիոն երբեք մեր դաշնակիցները կամ ոչ արևմտյան երկրները որևէ հայտարարություն մեր ներքին կյանքին վերաբերող գրեթե բացառում էին: Իհարկե, տարբեր ժամանակներում եղել են հայտարարություններ, բայց ոչ ուղիղ: Մենք ԵԽ անդամ ենք և ԵԽ երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով, որովհետև մենք այդպիսի պարտավորություններ ընդունել ենք այնտեղ»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանից և Թուրքիայից ևս հայտարարություններ են հնչել այդ շարժման վերաբերյալ, Երրորդ նախագահն ասաց. «Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ինձ համար ոչինչ չեն նշանակում: Նրանք այդ իրավունքն էլ չունեն, թեև իրենք էլ են ԵԽ անդամ. Մեկն անդամ է, մյուսի անդամությունը կասեցված է»:

Ես տենց շատ-շատ նյութական միջոցներ չունեմ. Իմ բոլոր հաշիվները արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 %-ից

Ես տենց շատ-շատ նյութական միջոցներ չունեմ, եղածը բոլորին հայտնի է, այդ թվում լրատվամիջոցներից մեկը հրապարակել է ապօրինի հարստացման ընթացակարգով ինչ են տեսել,- ասաց ՀՀ երրորդ նախագահը

«Իմ բոլոր հաշիվները, ինչ որ ունեմ, վաղուց արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 տոկոսից»,-ասաց նա:

Դա չափազանց բարդ կլինի անելը, բայց լուծումներ կան

Շարժման հաղթանակի բանաձևը փողոցային ճնշումն է, ուրիշ բանաձև չկա,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Ես տեսնում եմ, որ Բագրատ Սրբազանը բավականին հաստատակամ է»,-ասաց նա:

Հարցին՝ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները կարո՞ղ են վիճարկել արդեն տեղի ունեցած սահմանազատման գործընթացը, օրինակ, հանել սահմանի սյուները Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա չափազանց բարդ կլինի անելը, բայց այնտեղ էլ լուծումներ կան: Եկեք այդ լուծումների մասին չխոսենք, բայց գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ այո, նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ: Իհարկե խաղաղ ճանապարհով: Մենք հիմա ի՞նչ ունենք, որ պատերազմի մասին մտածենք»:

Հարցին՝ ինչու՞ դա չի անում Նիկոլ Փաշինյանը, նա արձագանքեց. «Որովհետև նա կապիտուլյանտ է։ Ձեռքերը բարձրացրել, հանձնվել է, դիմացինն էլ պահանջում է: Ասում է՝ կամ տուր, կամ էս կանեմ, էն կանեմ»:

Բացառվում էր, որ մեր ժամանակ պատգամավորին ծեծեին, եվ քրեական գործ չհարուցվեր

Այո, մեր իշխանության ժամանակ էլ եղել են ոստիկանական գործողություններից բողոքներ, բայց դուք չեք կարող մի դեպք ասել, երբ մեր ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ, և դրան արձագանք չի եղել,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

«2-3 դեպք է եղել անհամաչափ ուժի կիրառման, և այդ դեպքերը ամիսներով, որոշ դեպքերով տարիներով հնչեցվել են և ներսից և դրսից»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են այսօր լռում միջազգային կառույցները ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ, որոնք ժամանակին գերակտիվ էին, երրորդ նախագահը պատասխանեց. «Որովհետև անհամաչափ սատարում են հայտնում այս իշխանություններին: Մեզ էլ էին սատարում ահագին հարցերում, բայց հիմա անհամաչափ է այդ սատարումը, որովհետև այս խնդիրը զուտ ներքաղաքական չէ, նաև գեոպոլիտիկ է:

Բացառվում էր, որ մեր ժամանակ պատգամավորին ծեծեին, և քրեական գործ չհարուցվեր: Ես չեմ ասում, որ մեր ժամանակ ծառայողական քննություններ չեն եղել տարբեր առիթներով, և ոստիկանության ներսում կողմնապահություն չի եղել, բայց այդպիսի դեպք չի եղել: Թող մեկը ասի»:

Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառում Արևմուտքի աջակցությամբ

Իշխանությունները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, քանի որ ստանում են անհամաչափ արտաքին աջակցություն,- ասաց Սերժ Սարգսյանը։

«Առաջին հերթին ես նկատի ունեմ հավաքական Արևմուտքին։ Քանի որ ավանդաբար ոչ արևմտյան երկրները և մեր դաշնակից երկրները որևէ հայտարարություն մեր ներքին կյանքին վերաբերող բացառում էին։ Մենք ԵԽ անդամ ենք, և ԵԽ անդամ երկրներն են պարտավոր զբաղվել այդ գործով»,– ասաց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իր նախագահ եղած ժամանակ չի եղել մի դեպք, որ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում լինի ու դրան արձագանք չլինի։

«Եթե մեր ժամանակ պատգամավոր ծեծեին, ինչ-որ բան անողը մենք չէինք լինի, դրսից կանեին։ Որպեսզի պատգամավորին ծեծեին և քրեական գործ չհարուցվե՞ր՝ նման բան մեր դեպքում բացառվում էր»,-ասել է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է «Տավուշ հանուն հայրենիքի» շարժմանը աջակցելուն, ապա Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքն ու իր կուսակիցները աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ սրբազանը։

«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում։ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև ոստիկանների կողմից կաթողիկոսի մուտքը Սարդարապատ հուշահամալիր արգելելու դեպքին ու ասաց, որ դա բոլոր իրավական և բարոյական նորմերից դուրս է։

News.am-ի և Sputnik Արմենիա-ի նյութերով