2024-06-01 10:46
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ-ն մասնագիտական վարժանքներ է անցկացրել ՀՀ-ում ռազմական ոստիկանների համար
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից:
Մայիսի 29-31-ն հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈկայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։
Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
Sputnik Արմենիա